ԱՄՆ զինվшծ ուժերը հետ են մղել Քուվեյթի ռшզմաբազայի վրա Իրանի հրթիռային հшրձակումը


21:49 , 1 հունիս, 2026

ԱՄՆ զինված ուժերը հետ են մղել Քուվեյթի ռազմաբազայի վրա Իրանի հրթիռային հարձակումը, այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

«Երեկ երեկոյան՝ ժամը 23:00-ին, ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ որսացել են Քուվեյթում տեղակայված ամերիկյան ուժերին ուղղված երկու իրանական բալիստիկ հրթիռներ։ Հրթիռները անմիջապես ոչնչացվել են, և ամերիկացի զինծառայողներից ոչ ոք չի տուժել»,-հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։