Մեդվեդևը հենց այնպես չի հեգնում «շուստի» Նիկոլին


17:54 , 1 հունիս, 2026
Մեդվեդևն է արձագանքել Նիկոլի՝ ԵԱՏՄ-ի մասին վերջին հայտարարությանն ու թերևս ծաղրել նրան. նկատել է, որ փորձում է իրենց հարիֆի տեղ դնել ու օգտվել ԵԱՏՄ արտոնություններից՝ գումար վաստակելով Ռուսաստանի և Միության մյուս երկրների հաշվին, սակայն հայացքը հառելով Եվրոպային: «Ապրի՛, իհարկե»,-հեգնել է ռուս բարձրաստիճան պաշտոնյան:
 
Մեդվեդևը հենց այնպես չի հեգնում «շուստի» Նիկոլին. այդ հեգնանքը հողի վրա ունենալու է իր գործնական հետևաննքերը, իսկ դրա համար բնավ պարտադիր չի լինելու Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը. Հայաստանը շարունակելու է որպես անդամավճար լուրջ գումարներ մուծել այդ կառույցին և այլն, սակայն գործնական օգուտներ չի սռանալու, քանի որ ՌԴ-ն ուղղակի արգելելու է դեպի Ռուսաստան հայկական բոլոր ապրանքների մուտքը: Ավելին՝ Մոսկվան Նիկոլին կպատժի նաև ի տես մյուսների՝ ի ցույց դնելու անդամ մյուս երկրներին, թե ինչ է լինում, երբ ինչ-որ մեկը փորձում է նիկոլություն անել: Մոսկվան կարող  է ոչ միան գազի գինը հասցնել մաքսիմումի, այլև անգամ սահմանափակել ռեէքսպորտը, որի հաշվին ՀՀ բյուջե ահռելի փողեր են մտնում՝ թույլ տալով Նիկոլին ինչ-որ չափով «կռուտիտ» լինել: Հավատացեք՝ ՌԴ-ն շատ լուրջ լծակներ ունի՝  Նիկոլին խելքի բերելու, եթե, իհարկե, ցանկանա ՔՊ-ի հետ աշխատանքը շարունակել: