Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է բավականին էական ու բազմազան. Դավիթ Տոնոյան


16:54 , 1 հունիս, 2026

Aysor.am-ը գրում է․

Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է բավականին էական ու բազմազան, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանութան նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Դա եղել է մինչև 2018 թվականը, եղել է 2018-ից մինչև պատերազմ ու հուսով եմ, որ հիմա էլ կա»,- նշեց նա։

Տոնոյանի խոսքով՝ Կարապետյանն իր կարողությունների շրջանակում բավական օգտակար է եղել բանակին։