Նիկոլը «Տերն ու ծառայի» է անում
14:57 , 1 հունիս, 2026
Նիկոլն արձագանքել է Աստանայում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում Միության անդամ 4 երկրների հայտարարությանը, որով Հայաստանի իշխանություններին կոչ էր արվել հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել՝ ԵԱՏՄ և ԵՄ միջև ընտրություն կատարելու հարցով։ Եվ ահա Նիկոլը հայտարարել է, որ նման հանրաքվեի համար ոչ մի հիմք չկա. Հայաստանը կշարունակի աշխատել ԵԱՏՄ շրջանակում մինչև այն պահը, երբ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը դառնա անխուսափելի:
Նիկոլը «Տերն ու ծառա»-ի է անում. մի կողմից՝ ուտում է ռուսների ներվերն ու հացը՝ հասկացնելով՝ յուրային չէ, մյուս կողմից՝ հեռացման դիմում չի գրում:
Կողքից դիտելիս ստեղծվում է բավական տարօրինակ տպավարություն. մի կողմից՝ Նիկոլն ասես ժամանակ է շահում՝ սպասելով ինչ-որ բանի, մյուս կողմից՝ գրեթե ամենօրյա ռեժիմով գործակալ է հռչակում ռուսամետ գործիչներին՝ սպառնալով նրանց բանտել: Նիկոլը ԵԱՏՄ-ի հետ վարվում է մոտավորապես այնպես, ինչպես վարվեց ՀԱՊԿ-ի հետ. նրա գործողությունները լրջագույն հարված են հասցնում ԵԱՏՄ հեղինակությանը և քաղաքական մոնոլիտությանը։ Նիկոլն ուզում է ցույց տալ, որ անդամ պետությունը կարող է սիրախաղ անել Արևմուտքի հետ՝ միաժամանակ օգտվելով ԵԱՏՄ տնտեսական բարիքներից: Սա կարող է վարակիչ օրինակ դառնալ մյուս անդամների համար՝ հատկապես նկատի ունենալով ոմանց արևմտամետ հակումները (Ղազախստանն ամենափայլուն օրինան է)։
Ռուսներին մնում է մի բան՝ Նիկոլին լիկվիդացնելը, և այս ընտրություները հրաշալի առիթ են՝ դա անելու համար