Պապոյան Գևորի հեքիաթները


13:11 , 1 հունիս, 2026
Խոսելով ՌԴ կողմից տնտեսական սահմանափակումների թեմայով՝ Պապոյան Գևորը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ չէ տնտեսական առավելությունների դիմաց զիջել ինքնիշխանության ու անկախության հարցերում: Գևորը հասկացրել է, որ մտադիր են Եվրոպական շուկան գրավել, իսկ ճանապարհածախսի առումոով  պետությունը կհոգա արտահանողների կարիքները:
 
Որպեսզի պարզ դառա, թե որքան դատարկ են Գևորի հայտարարությունները, պետք է նկատի ունենալ մի բան ընդամենը՝ Թուրքիայի փորձը: Ինչպես հայտնի է, թուրքական պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսությունը, ինչպես նաև ԵՄ արտահանելու հետ կապված չունի ոչ մի աշխարհագրական խոչընդոտ: Բայց նույնիսկ այդ պայմաններում Անկարային չի հաջողվում եվրոպական շուկաներ գրավել իր գյուղատնտեսական արտադրանքով, քանի որ ԵՄ-ն իր արտադրած գյուղմթերքի ձեռքն ինքն է կրակն ընկել, և գրեթե ցանկացած ներմուծված արտադրանք ոչ մրցունակ է դառնում այդ շուկայում:
 
Հիմա հարց  է առաջնում՝ եթե Թուրքիայի նման հսկայական կարողություններով երկիրը չի կարողանում եվրոպական շուկայում ունենալ իր կայուն տեղը, ապա ո՞վ է Պապոյան Գևորին ԵՄ շուկայում քա*ի տեղ դնելու, հայկական գյուղմթերքը հազիվ է ՌԴ-ում վաճառվում, իսկ տեղական շուկայում էլ շատ թանկ է, ԵՄ-ում ինչպե՞ս է իրացվելու, ինչպե՞ս է մրցունակ դառնալու, թե՞ ֆրանսիացիները սեփակական կոնյակի փոխարեն հայկական բրենդի են խմեելու:
 
Գևորի հայտարարությունները դատարկ հեքիաթներ են, որոնց նպատակը քաղաքացիներին հուշտ չանելն է, մինչդեռ իրականում ՔՊ-ում ոչ ոք չգիտի՝ ինչ է անելու Հայաստանը, եթե ռուսները չորով «ատկազ» անեն, իսկ նրանք, հավատացեք, կանեն: