00:57 , 11 հոկտեմբեր, 2013
Ինչպես գիտեք, դժվար է գտնել այնպիսի երաժշտություն, որ բոլորին դուր գա կամ բոլորի վրա նույնությամբ ազդի։ Մարդիկ տարբեր ճաշակներ ունեն, և շատ կարևորը է, որ հնչող երաժշտությունը ձեզ դուր գա։ Ահա ընդհանուր ցուցումներ այն մասին, թե ինչպես կարելի է երաժշտության արդյունավետությունը հասցնել առավելագույնի։
1. Սթրեսը «մաքրել–հանելու» համար փորձեք 20-րոպեանոց «հնչյունային լոգանք» ընդունել։ Միացրեք որևէ թուլացնող, հանգստացնող երաժշտություն, ապա հարմարավետ դիրքով պառկեք բազմոցին կամ հատակին՝ երաժշտության աղբյուրին մոտ։ Ավելի խոր զգացողությունների համար կարող եք նաև ականջակալներով լսել, որպեսզի ուշադրությունը կենտրոնացնեք և խուսափեք շեղվելուց։
2.Ընտրեք դանդաղ ռիթմով երաժշտություն՝ սովորական սրտի աշխատանքից (որը րոպեում մոտավորապես 72 զարկն է) ավելի դանդաղ։ Փորձը ցույց է տալիս, որ կրկնվող կամ ցիկլիկ կառուցվածք ունեցող երաժշտությունն արդյունավետ է մարդկանց մեծ մասի համար։
3.Թույլ տվեք, որ հնչող երաժշտությունը հոսի ձեր վրայով, լվանալով հանի ձեր վրայից օրվա սթրեսը։ Կենտրոնացեք շնչառության վրա՝ աշխատելով այնպես անել, որ այն խորանա, դանդաղի ու կանոնավորվի։ Ուշադրությունը սևեռեք երաժշտության նոտաների մինչև ընկած դադարների վրա. դա զերծ է պահում երաժշտությունը վերլուծելուց և թուլացումն ու հանգստացումն ավելի լիակատար է դարձնում։
4. Եթե աշխատանքային օրվա վերջում խթանման կարիք ունեք, ապա ավելի լավ է՝ ավելի արագ երաժշտություն ընտրեք, քան դանդաղ, հանգիստ մեղեդիներ։
5. Երբ շարունակելը դժվարանում է, անցեք այնպիսի երաժշտության, որին ծանոթ եք, ինչպես, օրինակ, մանկության սիրելի մեղեդիները կամ հին ու բարի երգերն են։ Ծանոթության ու հարազատության զգացողությունը հաճախ հանգստություն է պարգևում։
6. Զբոսնեք՝ ականջակալներով ձեր սիրելի երաժշտությունը լսելով։ Ներշնչեք ու արտաշնչեք երաժշտությանը համահունչ։ Թող երաժշտությունը ձեզ իր մեջ առնի։ Սա հիանալի սթրես հանող միջոց է, քանի որ համատեղում է մարզանքը (քայլելը), պատկերները և երաժշտությունը։
7. Սթրեսի նվազեցմանն օգնում է նաև բնության ձայներ լսելը, օրինակ՝ օվկիանոսի ալիքների կամ խոր անտառի ձայները։ Փորձեք 12-20 րոպե զբոսնել, եթե մոտակայքում ծովափ կամ ծառապատ տարածք կա։ Իսկ եթե չկա, կարելի է լսել բնության ձայների ձայնագրություններ։