Բուլղարացիները բողոք կներկայացնեն ՈւԵՖԱ-ին՝ հայ երկրպագուների պահվածքի համար


16:38 , 10 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Այսօր Բուլղարիայի ազգային ընտրանին ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում հայ երկրպագուների կողմից մրցակցի ֆուտբոլիստների ոչ այնքան ջերմ ընդունելությունն իր արձագանքը գտավ բուլղարական մամուլում:

Դրա հետ կապված, մասնավորապես, gong.bg կայքը գրում է.

«Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները ոչ այնքան բարեկամաբար դիմավորեցին մեր ընտրանուն և անհարմար իրավիճակ ստեղծեցին Երևանի օդանավակայանում: Շնորհիվ տեղի իրավապահ մարմինների` ոչ մի միջադեպ տեղի չունեցավ: Բուլղարիայի ֆուտբոլային միության նախագահ Բորիսլավ Միխայլովը խոստացել է այս միջադեպի հետ կապված բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին»: