16:44 , 10 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՖ ֆան ակումբի ներկայացուցիչները «Զվարթնոց» հյուրանոցում «ցիգաններ» վանկարկումներով են դիմավորել Բուլղարիայի հավաքականին: Բուլղարական մամուլն իսկական վայնասուն է բարձրացրել այդ կապակցության և մոռացել իրենց հարկի տակ տեղի ունեցած խաղը:
Մեր երկրպագուներ չեն մոռացել բուլղարացիների տգեղ պահվածքը: Նրանց հարկի տակ կայացած խաղում (1:0) բուլղարացիները մեր հավաքականի և երկրպագուների հասցեին ամբողջ հանդիպման ընթացքում բացականչում էին «ցիգաններ»:
Բացի այդ, մետաղյա իրեր են նետվել տրիբունայի այն հատվածը, որը հատկացված էր մեր երկրպագուներին:
«Բուլղարիայի հավաքականն անհյուրընկալ ընդունելության է արժանացել: Մեր թիմին դիմավորել են մոտ 40 երկրպագուներ՝ «ցիգաններ» վանկարկումներով: Անվտանգության աշխատակիցները մեծ ջանքեր գործադրեցին նրանց չեզոքացնելու համար:
Բացի այդ, այսօր երեկոյան նրանք շարժվելու են դեպի հյուրանոց, որտեղ հանգրվանելու է մեր հավաքականը»,- գրում է բուլղարական ամենահեղինակավոր կայքերից մեկը՝ Sportal.bg-ն: