Անդերս Ֆոգ Ռասմուսենը կոչ է արել ազատ արձակել Լիբիայի վարչապետին


16:12 , 10 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կոչ է արել ազատ արձակել Լիբիայի ժամանակավոր վարչապետ Ալի Զեյդանին, որը ձերբակալվել է այսօր երկրի մայրաքաղաք Տրիպոլիի իր նստավայրում, հաղորդում է RIA Novosti-ն:

«Եթե ձերբակալությունը հաստատվի, ես անհապաղ ազատ արձակման կոչ եմ անում»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը ևս պահանջել է անհապաղ ազատ արձակել Ալի Զեյդանին: Նա նշել է, որ իրենք աջակցում են Լիբիայի կառավարությանը և ժողովրդին:

Հիշեցնենք, որ «Լիբիայի հեղափոխականների օպերատիվ շտաբ» ռազմական կազմակերպությունը, որը մտնում է երկրի ՆԳՆ կառույցի մեջ և մասնակցում է անվտանգության ապահովմանը, ստանձնել է վարչապետ Ալի Զեյդանի ձերբակալության պատասխանատվությունը