Ղազարյան Ալխասին դուր է գալիս, երբ Նիկոլը հայհոյում է


18:10 , 29 մայիս, 2026
Ղազարյան Ալխասն է պարծեցել իրենց քարոզարշավով ու ասել, թե բացառիկ քարոզարշավ են անում, քանի որ ամեն ինչ թափանցիկ է ու բաց. լսում են թե՛ ժողովրդի կարծիքն ու առաջարկը, թե՛ բողոքներն ու խնդիրները:
 
Ալխասը խե՞նթ է. փոխարենը ողբա, որ ամեն ինչ օնլայն ռեժիում է տեղի ունենում, ուրախանում է: Հարց կառաջանա՝ ուրախանալու պատճառ կա՞:
 
Իրականում ողբալու պատճառ կա, քանի որ վստահաբար կարող ենք պնդել, որ եթե ՔՊ-ն քարոզարշավ չաներ, ապա Նիկոլի հանրային վարկանիշն այսօր շատ ավելի բարձր կլիներ. քաղաքացիների հետ նրա խայտառակ բախումները, նրա կողմից թափվող լուտանքն ու հայհոյանքը, սպառնալիքներն ու շիզոֆրենիկին վայել վարքն ավելի են այս ընթացքում ընդգծել ՔՊ-ի իրական դիմագիծն ու զրոյացրել ալխասների շանսերը՝ լինելու հաջորդ իշխանությունը: Ընդ որում՝  Նիկոլը չի էլ փորձում վերանայել իր այդ վարքը. նրան դուր է գալիս տեռորիստի այն կերպարը, որը հոգեբանորեն ավելի մոտ է  իրեն, և թքած, թե դրա հետևանքով որքան է տուժում ՔՊ-ի վարկանիշը կամ ասենք Հայաստանի պատիվը:
 
Թքած, քանի որ Նիկոլը վստահ է, որ իր տերերն իրեն տիրություն են անելու մինչև վերջ, և վերջում ինչ  թիվ էլ նկարի, կարողանալու է ճշմարտության տեղ անցկացնել: