13 իմաստուն մտքեր փառքի մասին


16:01 , 10 հոկտեմբեր, 2013

1. Փառքը թույն է, որը պետք է ընդունել փոքր չափաբաժնով: Բալզակ

2. Պանծալի անունը չի վսեմացնում, այլ նսեմացնում է նրան, ով չի կարողանում պատվով կրել այն: Լառոշֆուկո 

3. Մեր թաամասում` Լեդիգիեր փողոցի համար ինը տան հինգերերդ հարկում հրդեհ բռնկվեց. այն ծագեց մի երիտասարդի գլխում: Արդեն մեկ ամիս է, ինչ հրշեջները ուժասպառ են լինում, սակայն չի հաջողվում բոցը հանգցնել: Երիտասարդը կրքով է բռնկված մի գեղեցիկ տիկնոջ հանդեպ, որի հետ նույնիսկ ծանոթ չէ: Նրա անունն է Փառք: Բալզակ

4. Իսկական փառքին անկարելի է տիրանալ անազնիվ ճանապարհով: Ռոյե Ֆերդինանտ

5. Եթե չես կարող մահից փրկվել, գոնե մեռի՛ր փառքով: Եզովպոս

6. Կյանքը կարճատև է, սակայն փառքը կարող է լինել հավերժական: Ցիցերոն


7. Ես հաճախ եմ եղել գեներալ, կայսր, եղել եմ Բայրոն, իսկ հետո` ոչինչ: Մագլցելով մարդկային կեցության գագաթը` ես հանկարծ նկատում էի, որ ես նոր միայն պետք է հաղթահարեմ անմատչելի լեռնաշղթաները: Բալզակ

8. Մոլագարի հակումներն ավելի շուտ են համբավ բերում, քան թե առաքինություններն ու տաղանդը: Մորուա

9. Փառքին հասնում են ոչ թե երբեք չսայթաքելով, այլ ամեն սայթաքումից հետո բարձրանալով: Կոնֆուցիոս:

10. Որքան մեծ են խոչընդոտները, այնքան ավելի մեծ փառքի ես հասնում դրանք հաղթահարելուց հետո: Մոլիեր

11. Փառքը տրվում է միայն նրանց, ովքեր երազում են դրա մասին: Շառլ դը Գոլ

12. Բնատուր ունակություններն առանց կրթության ավելի  հաճախ են մարդկանց փառքի հասցնում քան կրթությունն առանց բնատուր ունակությունների: Մարկոս Աուրելիոս 

13. Փառք ու պատիվ, անուն ու գանձ

     Մեր կրքերն են հուզում անվերջ,

     Բայց թե անգամ տիրես դրանց,

     Բախտ չես գտնի դու դրանց մեջ:

     Ռոբերտ Բըրնս