Հնդկաստանում ավտովթարից 20 ուխտավոր է մահացել


15:52 , 10 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Հնդկաստանի հյուսիսային Պենջաբ նահանգում բեռնատարի վթարի հետևանքով 20 ուխտավորներ են մահացել, ևս 35 հոգի ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:

Ենթադրվում է, որ վնասված են եղել ավտոմեքենայի արգելակները և վարորդը կորցրել է վերահսկողությունը, ինչի հետևանքով բեռնատարն ընկել է ձորը, հայտնում է BBC ռուսական ծառայությունը:

Նշենք, որ Հնդկաստանում ավտոպատահարների հետևանքով մահանում է մոտ 110 հազար մարդ: Միայն 2011թ-ին զոհերի թիվն անցել է 130 հազարը: