Անահիտ Մանուկյանն ու Հայկո Հովհաննիսյանը չեն բաժանվել


23:46 , 28 մայիս, 2026

Շաբաթներ շարունակ համացանցում ակտիվորեն շրջանառվում էին լուրեր, թե Հայկո Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը բաժանվել են։ Զույգի հարաբերությունների մասին քննարկումները լայն տարածում էին ստացել սոցիալական հարթակներում։

Այսօր սակայն Հայկո Հովհաննիսյանը նոր հրապարակմամբ կարծես պատասխանել է բոլոր խոսակցություններին։ Նրա հետևորդներից մեկը հարցրել էր․

«Ինչու՞ բաժանվեցիք դուք և Անահիտը, ախր շատ լավն էիք»։

Ի պատասխան՝ դերասանը հրապարակել է իրենց համատեղ տեսանյութեր, որով ակնարկել է, որ զույգը չի բաժանվել և շարունակում է միասին լինել։