Թրամփի գրառումը վկայում է, որ ԱՄՆ-ն մտահոգ է առաջիկա ընտրություններում գործող իշխանության հնարավոր պարտությամբ և գործի է դնում վերջին փամփnւշտները. Խոսրով Հարությունյան


17:11 , 28 մայիս, 2026

Tert.am-ը գրում է.

Թրամփի գրառումը վկայում է, որ ԱՄՆ-ն խիստ մտահոգ է առաջիկա ընտրություններում գործող իշխանության հնարավոր պարտությամբ և գործի է դնում վերջին փամփուշտները: Այս մասին գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«ԱՄՆ Նախագահ Թրամփի գրառումը իր գրառման մեջ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է իր հրաշալի բարեկամը, քանի որ նա կիսում է ամերիկյան տեսլականը կապված տարածաշրջանի և Հայաստանի զարգացման հետ։

Առնվազն զարմանալի է, որ Թրամփը, ով շփոթում էր մեր երկրի անվանումը և նույնիսկ չէր մտաբերում Հայաստանի Վարչապետին (բոլորս հիշում ենք թե ինչպես էր, օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հանդիպումից շաբաթներ անց, միջազգային հարթակներից մեկում Փաշինյանը համառորեն փորձում թարմացնել Թրամփի հիշողությունը իրեն ճանաչելու առումով), այսօր նրան անվանում է իր «հրաշալի բարեկամը։

Եվ կարեվորն այն է, որ Թրամփը հստակեցնում է Ամերիկայի քաղաքականության իրական նպատակը՝ ապահովել ամերիկյան էներգետիկ ընկերությունների անխոչընդոտ մուտքը Կենտրոնական Ասիա՝ անարգել օգտագործելով Հայաստանի տարածքը։ Եվ ամերիկյան այս տեսլականի իրականացմանը Փաշինյանի անթաքույց նպաստելու համար էլ Նիկոլ Փաշինյանը դառնում է Թրամփի հրաշալի բարեկամը, ուստի և Թրամփը հայտնում է իր աջակցությունը Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: