Պարադի դուրս եկած Նիկոլը հակահայկականությունը շաղախել է հակառուսականությամբ
14:58 , 28 մայիս, 2026
Պարադի դուրս եկած Նիկոլը պարծեցել է, թե Մայիսի 28-ը տոնում ենք բոլորովին այլ պատմական պայամաններում. 35 տարի տևած հակամարտությունից հետո ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է՝մի բան, որի բացակայությունն էր,որ 1920-ին անկախության կորստի պատճառ դարձավ Անդրկովկասի 3 երկրների համար: Ըստ Նիկոլի՝ Հայաստանի առաջին հանրապետության ճակատագրի մասին պատմական հիշողությունները կարևոր դեր են ունեցել խաղաղության հաստատման գործընթացներում:
Նիկոլի խոսքում կա ընդգծված հակահայկականություն ու հակառուսականություն. հակահայկականության յուրատեսակ դրսևորում է ներկայիս դաժան իրողություններով պարծենալը, քանի որ այս «խաղաղությամբ» կարող է ոգևորվել բացառապես Ադրբեջանը, քանզի այս պայմաներում կզած է Հայաստանը, «խաղաղություն» կոչվածը հատատվել է հայկական կողմի ահռելի կորուստների ու Ադրբեջանի՝ հատկապես ապագայի մեծագույն ձեռքբերումների գնով, իսկ հակառուսական է, քանի որ Նիկոլն ուղիղ տեքստով խոստովանում է, որ Արցախը զոհել է հանուն մի բանի՝ Անդրկովկասում ռուսական ազդեցության բացառման: Այսինքն՝ Հայաստանը փաստացի գործել է ինքնասպանություն, որպեսզի ռուսական ազդեցությունը չեզոքանա, որպեսզի իբր Հայաստանն անկախանա: Բայց արդյունքում անկախացել է Ադրբեջանը, իսկ Հայաստանը հայտնվել է Էրդողանի կրնկի տակ ու, բնակաբար, տրորվելու է, եթե ընդդիմությանը չհաջողվի ՔՊ-ին վռնդել:
Այն պատմական պայմանները, որոնցով պարծեցել է Նիկոլը, իրականում նոր ցեղասպանւթյուն գուժող պայմաններ են, քանի որ ոչ միայն պատմոթյունից է հայտնի՝ որտեղ կա թուրք կամ թուրքական մեծ ազդեցություն, այնտեղ բացառվում է հայի հետքը. հիշեք, թե ինչեր էին հայտարարում թուրքերն աբխազահայերի մասին ոչ հեռու անցյալում: