Փաստորեն՝ ԱՄՆ տեսլականը կզած Հայատանն էր


12:56 , 28 մայիս, 2026

Մինչ ՔՊ-ականները հետույք են պատռում ու բողոքում, թե ՌԴ-ն ուղիղ միաջմտություն է իրականացնում ընտրություններում՝չթաքցնելով իր ֆավորիտին, Թրամփն է իրեն հատուկ ոճով ուղիղ աջակցություն ցուցաբերել Նիկոլին. հայտարարել  է, որ  Նիկոլն ունի իր լիակատար աջակցությունը՝ հունիսի 7-ին վերընտրվելու համար՝միաժամանակ հստակեցնելով, թե ինչով է իր այդ աջակցությունը պայմանավորված. «Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ»: Միաժամանակ Թրամփը պնդել է, որ  Նիկոլը լիովին կիսում է իր տեսլականը՝ խաղաղության և բարգավաճման մասին Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։

 

Փաստորեն՝ ԱՄՆ տեսլականը կզած Հայատանն էր, որտեղ իշխում է մի մարդ, որն առնվազը թուրքական ազդեցության գործակալ է: Թրամփը փաստացի ստորագրում է Նիկոլի ամեն մի արածի տակ՝ վերցնելով նաև վերջին տարիներին տեղի ունեցածի համար լրջագույն պատապսանատվութուն: Զարմանալի չէ. տեղի ունեցածը մտնում էր Արևմուտքի մշակած սցենարի մեջ. առանց Արևմուտքի՝ հեռուն գնացող պլանների թուրքական գործոնն Անդրկովկասում չէր կարող էական դեր խաղալ: Արևմուտքի ծրագիրը Թուրանի կառուցումն է, և Նիկոլը հրաշալիորեն տեղավորվում է այդ պրոյեկտում՝ ինչ-որ իմաստով դառնալով նաև հենարան:

 

Բայց պետք չէ խաբվել Թրամփի խոստումնալից հայտարարություններին՝Հայաստանի ապագայի մասին. Թրամփն է, այսօր մի բան է ասում, վաղը՝ ուրիշ բան…