Մեր վաղեմի հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, բայց կապերը կկարգավորենք. Նարեկ Կարապետյանը՝ Սարդարապատում


12:11 , 28 մայիս, 2026

Tert.am-ը գրում է.

Մեր վաղեմի հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, բայց կապերը կկարգավորենք: Այս մասին Սարդարապատում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Պետք է հարաբերությունները լավացնել Ադրբեջանի հետ, բայց չկենտրոնանալ և հույսը չդնել միայն Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու վրա, մեր հին դաշնակիցների հետ լավ հարաբերություններ պահպանել, որպեսզի կարողանանք հավասարակշռենք։ Մի հայտարարություն է արվել՝ որում ասվում է, որ Հայաստանը իրեն երաշխավոր է ընտրում իր համար վտանգ ներկայացնող երկիրը։ Դա աշխարհում անօրինակ փորձեր է, որ այն երկիրը, որը մեզ համար վտանգ է ներկայացնում, ուզում ենք լինի մեր անվտանգության երաշխավորը:  Ո՞նց եք կարծում, այդ երկիրը ամբիցիաներ չի՞ ունենա Հայաստանը կլանի, իհարկե կունենա»,- նշել է Կարապետյանը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: