Փլատակներ փնտրեք ձեր նախընտրական ծրագրերում, անվտանգության հայեցակարգում, փուչիկ գաղափարներում․ Տիգրան Աբրահամյան


22:56 , 27 մայիս, 2026

Tert.am-ը գրում է.

Թե բա՝ «ձեր բանակ կոչված փլատակը»: Փլատակը ձեր ուղեղներում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Փլատակներ փնտրեք ձեր նախընտրական ծրագրերում, անվտանգության հայեցակարգում, փուչիկ գաղափարներում։

Փլատակները ձեր մտքերում են, ձեր գաղափարներում, ձեր սրտերում։

Փլատակը ձեր համակարգն է, ձեր ինստիտուտները, ձեր բերած բարքերն ու կանոնները։

Ի դեպ, այդպես էլ չասացիք՝ Ջերմուկի «սովածացած ադրբեջանցիներն» ի՞նչ եղան։ Վերջը կերակրեցի՞ք, դզեցի՞ք-փչեցի՞ք, կարող է՞ վաղվա զորահանդեսին էլ մասնակցեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: