Նիկոլը կոշիկ ու կոֆեի բաժակ է ծախում հասարակության վրա
09:56 , 27 մայիս, 2026
Հրազդան հասած Նիկոլը կոչ է արել գնահատել իր արած-դրածը. Մատնացույց է արել բարձրացված թոշակներն ու հասկացրել, որ մարդիկ պետք է երջանիկ լինեն, որ այսօր հայ թոշակառուն կարող է իրեն թույլ տալ տարեկան մի զույգ կոշիկ կամ «կոֆեի» բաժակ առնել, քանի որ երբ որ ինքը գալիս էր իշխանության, թոշակները 16000 էին:
Հիշո՞ւմ եք՝ ինչեր էր խոստանում հեղափոխական Նիկոլը 2018-ին հրապարկներում, երբ հետույք էր պատռում: Խոստանում էր գերբարեկեցիկ ապագա, արդար հասարակություն ու երանություն: Նա խոստանում էր մի Հայաստան, որտեղ նույն թոշակառուն ստիպված չէր լինելու տարեկան մի հատ բաժակ գնելու հնարավորություն ստանալը համարել փառք ու երանություն։ Ակնհայտ է, որ եթե 8 տարվա իշխանությունից հետո Կառավարության արածի գագաթնակետը «կոֆեի» բաժակն է, ապա մեր վիճակն առավել քան ողբեգական է:
Մյուս կողմից՝ ո՞վ ասաց, որ թոշակառուն իսկապես կարող է գոնե տարին մեկ մի զույգ կոշիկ գնել կամ թեյի բաժակ. թոշակների նոմինալ աճը դեռ չի նշանակում իրական բարեկեցության աճ այն դեպքում, երբ հայտնի է, ինչ գներ են շուկաներում։ Ինֆլյացիան՝ հե՞չ, բոնուսը՝ մե՞ջ…
Նիկոլը չունի ոչինչ, որի օգնությամբ կարող է ռեկլամվել, նա ոչինչ չի առաջարկում ու չունի ոչինչ տալու: Տալու ունի Իլհամին՝ մեր հողերն ու բնակավայրերը, ու հենց դրա համար են նրան վերարտադրելու: