Ինչ է սպասվում Չաղ Ռուստամին. «Հրապարակ»


09:47 , 27 մայիս, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում երեկ կայացած նիստում Ռուստամ Ստեփանյանի գործով կալանքը թողվել է անփոփոխ, կողմերը հանդես են եկել ճառերով։ Մեղադրող դատախազը պահանջում է մեղադրական վերդիկտ, պաշտպանական կողմը՝ արդարացում։ Հաջորդ նիստում՝ հունիսի 10-ին, դատարանը կհրապարակի վերդիկտը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերգեյ Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Ռ. Ստեփանյանը Ա. Կուրեղյանի, Հ. Սահակյանի եւ Սու. Գրիգորյանի հետ, ապօրինի ձեռք բերված հրազենով, 2024թ. հունիսի 11-ին, ժամը 23:15-ի սահմաններում սպանել են Ս. Գրիգորյանին։ Քննությամբ պարզվել է, որ Ռ. Ստեփանյանի («Չաղ Ռուստամ») եւ Ս. Գրիգորյանի («Ֆազ») միջեւ թշնամական հարաբերությունները ձեւավորվել են 2018-ից, լարվածությունը՝ 2020թ. դեկտեմբերին՝ ինստագրամյան մեկնաբանությունների պատճառով։