Ազատության պողոտայում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ, որոնց թվում զինվորականներ են


10:03 , 27 մայիս, 2026

Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում բախվել են «Kia» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները վթարի հարևանությամբ գտնվող Ֆլեշ բենզալցակայանի աշխատակիցները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են ավտոմեքենանենրի սեփականատերը վարորդների ե վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վիրավորներից 3-ը զինվորականներ են։