Ռուբիոն տիկնոջ հետ ժամանել է Հայաստան. մեկնարկել է Միրզոյանի հետ հանդիպումը


15:44 , 26 մայիս, 2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ հետ ժամանեց Հայաստան: Նրան դիմավորել է Արարատ Միրզոյանը:

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը:

Հանդիպումից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: