Վերադարձ Ալեքսանդրապոլի պայմանագրին
13:50 , 26 մայիս, 2026
«Նավակ Ճոճողի»՝ եկեղեցու մասին հայտարարությունն արդարացիորեն մեծ աղմուկ ու անհանգստություն է բարձրացրել. հայտարարել էր, որ ինչ արել են, լավ են արել, ավելին՝ պետք է գործեին ուկրաինական սցենարով՝ հասնելով որոշ հոգևորականների կալանավորմանը:
Հոգևորականների կալանավորումներին ՔՊ-ն, իհարկե, հասել է, և այս առումով «Նավակ Ճոճողը» կարող է ափսոսանք չապրել, բայց այստեղ հատկապես խայտառակություն է ուկրաինական սցենարով շարժվելու նրա թախանձագին ցանկությունը: Ի՞նչ կատարվեց Ուկրաինայում: Զելենսկու ձեռամբ ուկրաինական եկեղեցեցին, որը ենթակա էր Մոսկվայի պատրիարքարանին, Արևմուտք-Ռուսաստան գլոբալ բախման կիզակետերից մեկը դարձավ: Հայաստանում նման սցենարի կրկնությունը նշանակելու է Հայ Առաքելական Եկեղեցու ներքաշում աշխարհաքաղաքական բևեռների բախման մեջ՝ ի փառս Արևմուտքի և Թուրքիայի:
Բայց բացի հոգևոր խնդրից այստեղ կա նաև հարցի աշխարհաքաղաքական կողմը. ՔՊ-ականը հասկացնում է, որ ոչնչի առաջ կանգ չեն առնելու՝ թուլացնելու ռուսական ազդեցությունը, ինչը նշանակում է Հայաստանի ուկրաինացում բառիս ամենաուղիղ իմաստով, ինչն էլ իր հերթին նշանակում է սուբյեկտայնության չգոյություն. ինչքան որ Ուկրաինան է այսօր սուբյեկտ, այնքան էլ մենք ենք լինելու, եթե, իհարկե, առհասարակ լինենք, քանի որ պարարտ հող է ստեղծվելու արտաքին ագրեսիայի համար. Հայաստանը ֆիզիկապես կարող է դադարել գոյություն ունենալ կամ առնվազը կարող է լինել վերադարձ տխրահռչակ Ալեքսանդրապոլի պայամանգրին:
Արձանագրենք՝ Նիկոլն արեց ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դարձնի աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կետ՝ մսաղացի մատերիալ դարձնելով ողջ հայ ժողովրդին: