14:42 , 10 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեին Չելիքի հայտնած դժգոհությունից հետո թուրք հեռուստահաղորդավարուհի Գյոզդե Քանսուն հեռացվել էր աշխատանքից: Չելիքին դուր չէր եկել հաղորդավարուհու հագած դեկոլտեն (լանջաբացվածք), ինչի մասին էլ արտահայտվել էր հրապարակավ:
Թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթին տված հարցազրույցում հաղորդավարուհին նշել է, որ իրեն հեռացրել են հենց հագուստի պատճառով:
«Եթե ցանկանային, ինձ հնարավորություն կտային մնալու: Մանավանդ, որ հաղորդման վարկանիշը ցածր չէր: Բայց դե որևէ մեկը չցանկացավ հակառակ գնալ իմ դեկոլտեի մասին կարծիք հայտնած քաղաքական գործչի կամքին: Սա շատ պարզ բան է: Ամենահեշտը ինձ «մատաղ» անելն էր, արեցին»,- ասել Քանսուն:
Թուրք հաղորդավարուհու աշխատանքից հեռացնելու սկանդալը չի անտեսվել արևմտյան մամուլի կողմից:
Բրիտանական «Daily Mail» թերթը գրել է, որ հաղորդավարուհու դեկոլտեի մասին Չելիքի արած հայտարարությունից հետո է, որ Քանսուհին նախ չեն ընդգրկել հաջորդ շաբաթվա հաղորդման մեջ, այնուհետև ընդհարապես հեռացրել են հեռուստաեթերից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ