Ժողովրդի աջակցությունն ունեցող ղեակավարի ոռի հետևից հազարավոր ուժայիննե՞ր են պտտվում


10:15 , 26 մայիս, 2026
Հարցին՝ եթե ՔՊ-ն էապես առաջ է  անցել ընդդիմությունից, ապա ինչո՞ւ է  Նիկոլն անընդհատ թիրախավորում երեք հիմնական ընդդիմադիր ուժերին, Սիմոնյան Ալենը պատասխանել է՝ ասելով՝ որովհետև նրանք ծառայում են ոչ թե ՀՀ ժողովրդին, այլ  արտաքին շահերին, իսկ ՔՊ-ն ժողովրդի վրա հենվող քաղաքական ուժ է:
 
Ժողովրդի վրա հենվող քաղաքական ուժն ինչո՞ւ է  Հայաստանը վերածել ոստիկանապետության՝ բանտերը լցնելով ընդդիմախոսներով, Ալենը կասի՞: Ժողովրդի վրա հենվողի համար մեկ չէ՞, թե ինչ են իր մասին խոսում մարգինալները, դե թող Նիկոլն արհամարհի իր հասցեին հնչող քննադատությունն ու ավելորդ անգամ ՔՊ-ն հարվածի տակ չդնի, բոլորի աչքի առաջ նիկոլը բռնապետի չվերածվի: Ժողովրդի աջակցությունն ունեցող ղեակավարի ոռի հետևից հարյուրավոր ու հազարավոր ուժայիննե՞ր են պտտվում, թե՞ ժողովրդի վրա հենվողն իր իսկ ժողովրդի հասցեին լուտանք ու հայհոյանք է թափում:
 
Ինչ վերաբերում է արտաքին ուժերին ծառայելուն, ապա ով-ով, բայց այդ թեմայով Ալենը պետք է լռի. մարդկության աչքի առաջ ՔՊ-ն վերածվել է Իլհամի թաշկինակի՝ սպասարկելով բացառապես թուրքական շահերը, դառնալով բացառապես Էրդողան-Իլհամ հայատյաց զույգի լակոտը: