Վրաստանը 2015թ կմիանա ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին


14:30 , 10 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի առաջին գործընկեր երկիրը, որը 2015 թվականին կմիանա դաշինքի արձագանքման ուժերին, հայտարարել է բլոկի քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, տեղեկացնում է newsgeorgia.ru-ն:

Ռասմուսենն ասել է, որ Steadfast Jazz զորավարժություններին մասնակցելու են նաեւ Ուկրաինան եւ Ֆինլանդիան:

Այն անց է կացվելու է 2013թ նոյեմբերի 2-ից 9-ը Լեհաստանի եւ Մերձբալթյան երկրների տարածքում: Զորավարժություններին կմասնակցի 6000 զինվորական: