15:54 , 25 մայիս, 2026Շիրակի մարզի Մարալիկ համայնքում Նիկոլը կրկին փորձել է խաբել հասարակ մարդկանց. մինչ Մեդվեդևը կրկին հայտարարել է, որ Նիկոլը որոշել է խզել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ, ինչի արդյունքում Հայաստանը կկորցնի ռուսական շուկան և ամբողջ ԵԱՏՄ-ն, Նիկոլը պնդել է, թե ինքը բացառիկ մեկն է ԵԱՏՄ-ում: «Ես, որպես պաշտոնյա, ԵԱՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ. ես միակ պաշտոնյան եմ, Հայաստանի վարչապետը միակ պաշտոնյան է, որ ԵԱՏՄ-ի երկու ամենակարևոր ֆորմատում հավասարաբար մասնակցում է ԵԱՏՄ վարչապետական ձևաչափի միջկառավարական խորհրդի նիստին և ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին»,-մասնավորապես՝ հայտարարել է «ազդեցիկը» ու վստահեցրել՝ իր համար ԵԱՏՄ-ում չկան անլուծելի խնդիրներ:
Ինչպես հայտնի է, մադիկ բողոքում են, որ է՛լ չեն կարողանում ՌԴ-ում աշխատել, որ անտանելի պայմաններ են ստեղծվել և այլն: Հասկանալով, որ թեմայի մեջ կա հսկայական նյարդ՝ Նիկոլը որոշել է «կռուտիտ» անել: Մինչդեռ Մոսկվան հասկացնում է, որ եթե Երևանը կարճ ժամանակում չկողմնորոշվի, ապա կարող է նույնիսկ սեփական կամքից անկախ հայտնվել ԵԱՏՄ-ի հետ կապ չունեցող երկրի կարգավիճակում. պարզապես կհեռացնեն Հայաստանին կամ առնվազը կզրկեն բոլոր առավելություններից՝ ինչն ինքնաբերաբար անիմաստ կդարձնի ԵԱՏՄ-ում մնալը:
«Ազդեցիկին» իրականում շան տեղ դնող չկա, ինչը բնական է. չե՞ն տեսնում՝ինչպես է Իլհամի առաջ կզում ու իր իշխանությունը պահելու համար Արևմուտքի հետ գործարքի մեջ մտնում՝ թքաց ունենալով հետևանքների վրա: Նույնիսկ այն, որ Հայաստանը ԵԱՏՄ-ն լքելու վերաբերյալ դիմում չի գրում, էլի պայմանավորված է Արևմուտքի ծրագրերով. ուզում են խառնաշփոթ սարքել ԵԱՏՄ-ում, հեղինակազրկել այն ու այնպես անել, որ հայ-ռուսական հարաբերությունները դառնան իրապես թշնամական: Իսկ թե ինչ կլինի բոլորիս հետ դրանից հետո, Արևմուտքին ընդհգանրապես չի քորում: