Ինչո՞ւ Արմավիրի դպրոցներում երեխաները դպրոցական համազգեստ չեն հագնում


14:17 , 10 հոկտեմբեր, 2013

Արմավիրի դպրոցներում երեխաները դպրոցական համազգեստ չեն հագնում: Դրա պատճառով երեխաները առընչվում են ունևորության ու չունևորության խնդրին, ունևոր երեխաները օրը մի շորով են գալիս դպրոց, չունևոր երեխաները մի քանի օր նույն հագուստով ու երբեմն վատ կամ հին հագուստի պատճառով ենթարկվում ծաղր ու ծանակի,որը անպայման իր բացասական հետքը կթողնի և երեխայի հոգեբանության վրա, և նրա առաջադիմության: Էլ չեմ ասում ինչքան սիրուն է նայվում միատեսակ համազգեստը: Զարմանալի է, որ այս կարևոր հարցին, էն էլ Հայաստանի պայմաններում, ուր աղքատությունը 43% է կազմում, պարտադիր դպրոցական համազգեստի չեն անցնում: Ինչքան կթեթևանա ծնողների ու աշակերտների վիճակը դրանից ` էլ չասած:, ինչու՞ ծնողները չեն բարձրացնում այդ կարևոր հարցը: