ՔՊ-ն երկիրը հասցրել է մի վիճակի, երբ «կանսերվի բանկեքը» երանություն են թվում


16:14 , 23 մայիս, 2026
Փորձելով շահեկանորեն տարբերել ՔՊ-ական իշխանությունը նախկին իշխանությոններից՝ Նիկոլի «Խոզը», մասնավորապես, հայտարարել է.«Սերժի թողած երկրում սահմանի անվտանգությունը կանսերվի բանկեքն էին ապահովում: Մենք կառուցում ենք հսկայական ամրաշինական բունկերներ, որտեղ զինվորների կյանքը պաշտպանված ա»:
 
Հետաքրքիր է՝ իսկ ինչպե՞ս ստացվեց, որ «կանսերվի բանկեքի» դարաշրջանում  հայի հողն իր մակերեսով շատ ավելի մեծ էր, քան խոզերի կառուցած բունկերների ժամանակաշրջանում՝ 42000քկ-ից էլ ավել: Եթե «կանսերվի բանկեքը» այդքան վատն էին, բա ո՞ւմ ոռով էր Նիկոլը 44-օրյա պատերազմը սադրում, չէ՞ր մտածում, որ «կանսերվի բանկեքով» թուրքից պաշտպանվել չի լինի: Եթե այդքան վատն էին «կանսերվի բանկեքը», ինչո՞ւ էր Նիկոլը փեշով մեդալ բաժանում 2020-ի ամառային բախումներից հետո՝ հայկական բանակը հռչակելով տարածաշրջանում ամենամարտունակը…
 
Նախկին իշխանությունների օրոք, այո՛, որպես ազդանշանային պարզագույն միջոց կիրառվել են պահածոյի դատարկ տուփերը, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում են անում, սակայն դրանից անդին կանգնած էր մարտունակ և հաղթանակած հայկական բանակը՝ արդյունավետորեն պահպանելով անվտանգության գոտու անձեռնմխելիությունը, տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը: Այդ «կանսերվի բանկեքի» շնորհիվ էր, որ դիվանագիտական հարթությունում Հայաստանը թելադրողի դերում էր, և կզում էր Իլհամը: Մինչդեռ ալեքսնանյանվահագների բունկերների դարաշրջանում Արցախը կորսված ու հայաթափված է, ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացված են, հազարավոր երիտասարդներ էլ հողի տակ են, և շուտով մնացած հողերն  էլ են շան փայ դառնալու. Նիկոլը բաց տեքստով է  այդ մասին հայտարարում:
 
ՔՊ-ն երկիրը հասցրել է մի վիճակի, երբ «կանսերվի բանկեքին» ողջ ազգը երանի է տալիս՝քաղցրությամբ հիշելով 2018-ից առաջ եղած լավն էլ, վատն էլ: