Ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կգ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել են


19:05 , 22 մայիս, 2026

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի  թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան:

ՆԳՆ ոստիկանությունից hայտնում են, որ տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։ 

Մայիսի 19-ին՝ ժամը 17․45-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղի դիմացի դաշտամիջյան հատվածում ձերբակալվեցին «Հյունդայի» մակինիշի ամվտոմեքենայի  46-ամյա վարորդն ու 72-ամյա ուղևորը։ Մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։

Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային փաթեթ։

Մեոքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։