Սասունը հարվածի տակ է դրել Նիկոլին


14:20 , 22 մայիս, 2026
Միքայելյան Սասունն է անդրադարձել Արծվաշենի խնդրին՝ նկատելով, որ դրա վերադարձը խոշոր հաշվով մեզ ոչինչ չի տալու: «Ես կողմ կլինեմ, որ փոխվի Արծվաշենը մեր տարածքն ա, պիտի տան, բայց 19-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք:Էսօր բոլոր սահմանամերձ գյուղերը խնդրում են, սպասում են՝ սահմանազատում երբ պիտի լինի, որ պրծնեն»,-մասնավորապես՝ հայտաարել է Սասունը:

Նիկոլն արդեն իսկ անոնսել է ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրերի մոտալուտ հանձնումը թուրքերին, և որպեսզի Սյունիքի ոչնչացման սկիզբը դնող պրոցեսն արդարացնի, Նիկոլը մեջտեղ է բերել Արծվաշենի թեման ու հայտարարում է, թե դա վերադարձվելու է: Իր վերոհիշյալ հայտարարությամբ Սասունն իրականում հարվածի տակ է դրել Նիկոլին՝ կասկած հայտնելով՝ արդյոք իմաստ ունի, թե՝ ոչ Արծվաշենի վերադրձը, եթե այնտեղ հասնելու համար 20կմ պետք է նախ անցնենք Ադրբեջանի ինքնիշխան ճանապարհով՝ դրանից բխող սպառնալիքներով:

Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է Նիկոլն արձագանքում Սասունի այս նկատառմանը, Սասունը կմարսի՞, արդյոք, այս ամենը,թե՞ կհատուցի համապատասխան եղանակով: Վերջիվերջո ՔՊ-ում միայն մի մարդու կարծքն ու դիրքորոշումն է կարևոր, եթե նույնիսկ այն խիստ կակսածելի է ու թյուր: