16:48 , 20 մայիս, 2026Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի գովազդային և մարքեթինգային շուկան շարունակում է դինամիկ զարգանալ՝ ձևավորելով նոր մարտահրավերներ ու հնարավորություններ բանկերի, վճարային համակարգերի, ներդրումային և վարկային կազմակերպությունների համար։ Այս համատեքստում Prodigi-ն՝ որպես Հայաստանի ամենամեծ թվային մարքեթինգի ընկերություն, և տեխնոլոգիական հսկա Yandex-ը կազմակերպել էին փակ մասնագիտական միջոցառում՝ «The Fin-Court Summit»-ը, որը միավորել էր ոլորտի առաջատար խաղացողներին։
 (1).png)
Հիմնական նպատակը ոչ միայն միջազգային փորձի և գովազդային նոր գործիքների ներկայացումն էր, այլև հայկական ֆինանսաբանկային գովազդային շուկայի խորքային վերլուծությունը, ներկա իրավիճակի ու առաջիկա թրենդների քննարկումը։
Միջոցառման ընթացքում ոլորտային էքսկլյուզիվ ինսայթներով և զեկույցներով հանդես եկան Prodigi-ի և Yandex-ի առաջատար մասնագետները։ Քննարկումները ծավալվեցին երեք հիմնական ուղղությունների շուրջ.
 (1).png)
Միջոցառման էքսկլյուզիվ և փակ ֆորմատը պատահական չէր ընտրված. այն հնարավորություն տվեց ստեղծելու խորքային մասնագիտական քննարկումների միջավայր, որտեղ մասնակիցները կարողացան ոչ միայն ծանոթանալ համաշխարհային թրենդներին, այլև բացահայտել այն ռազմավարական բենեֆիթները, որոնք ստանում են Հայաստանի թվային մարքեթինգի առաջատարի՝ Prodigi-ի հետ համագործակցող գործընկերները:
Prodigi թիմի փոխանցմամբ. «Նման ձևաչափի միջոցառումների նպատակը երկարաժամկետ, արժեքահեն մասնագիտական համագործակցությունների ձևավորումն է: Մենք ցանկանում ենք նպաստել շուկայի զարգացմանը և մեր գործընկերներին փոխանցել առավել կիրառելի, էքսկլյուզիվ գիտելիք, որը նրանց կապահովի անվերապահ մրցակցային առավելություն թվային տիրույթում»:

