Ֆյուլե. Ուրախ եմ, որ Եվրախորհրդարանը վավերացրեց ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը


12:50 , 10 հոկտեմբեր, 2013

Ֆյուլե. Ուրախ եմ, որ Եվրախորհրդարանը վավերացրեց ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրըPanorama.am-ը գրում է.

ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր իր «Twitter»-ի էջում շնորհավորել է Եվրախորհրդարանի կողմից Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրի վավերցման կապակցությամբ:

«Ես ուրախ եմ, որ Եվրախորհրդարանը վավերացրեց Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Սա կնպաստի մարդկանց. շարժունակությանը»,-նշել է Ֆյուլեն:

Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել ԵՄ-ի և Հայաստանի միջև Վիզաների դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերին: 

Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ