Ադրբեջանի ընդդիմադիր թեկնածուն բողոքարկել է ընտրությունների արդյունքները


12:44 , 10 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Ադրբեջանական ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին բողոքարկել է նախագահական ընտրությունների արդյունքները, տեղեկացնում է contact.az-ը:

Հասանլիի կարծիքով, քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային կեղծիքներով, որոնք «այնքան շատ են եղել, որ ժողովրդի կամարտահայտումն անհնար է դարձել»:

Տեղեկացնենք, որ ըստ պաշտոնական արդյունքների, Իլհամ Ալիեւը նախագահ է վերընտրվել՝ հավաքելով ձայների ավելի քան 84%-ը: Հասանլին հավաքել է 5.2%: