Այս իշխանության տրամաբանություն է` հաղթողները հետապնդվում են, խnշտանգվում, դատվում, իսկ հայրենիքը սակարկության առարկա դարձրածները՝ վայելում իշխանությունը․ Տիգրան Աբրահամյան


20:56 , 19 մայիս, 2026

2 օր առաջ Լաչինի ազատագրման օրն էր, որով 1992 թվականին վերականգնվեց Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը․ կարևոր քայլ կատարվեց արցախյան պատերազմում հաղթանակ ապահովելու ճանապարհին։
Այսօր այցելեցի «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ հանդիպեցի այդ հաղթանակի վառ դեմքերից՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։
Այս իշխանության տրամաբանություն է` հաղթողները հետապնդվում են, խոշտանգվում, դատվում ու բանտարկվում, իսկ հայրենիքը սակարկության առարկա դարձրածները՝ վայելում իշխանությունը և նորանոր պարտություններ նախապատրաստում: