Հայտնի տեսանյութը Նիկոլի ձեռքի գո՞րծն է
14:19 , 19 մայիս, 2026
Իր հասցեին սպառնալիքներ հնչեցրած դիմակավորված անհայտ անձանց կշտամբելուց ու նրանց հասցեին սպառնալիքներ հնչեցնելուց հետո Նիկոլն անցել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին լուտանք թափելու գործին՝ այլևս չթաքցնելով նրանց հանդեպ իր ատելությունը: Հայտնի տեսանյութը փաստացի դարձել է տրիգեր՝ արցախցիների ու Արցախի ղեկավարության հասցեին ամենակեղտոտ հայտարարոթյուններն անելու ու նրանց թիրախավորելու համար՝ մի բան, որը շատ է դուր գալիս հատկապես Իլհամին: Նիկոլը հասկացնում է, որ եթե վերարտադրվի, ապա անցնելու է արցախահայերի ու Արցախի ռազմաքաղաքական էլիտայի հարցերը լուծելու գործին:
Իրականում Նիկոլին թևեր տված տեսանյութը կարող է և սարքովի լինել. այն, որ Արցախը թուրքի հող համարողը դա ակտիվորեն օգտագործում է Իլհամին հաճոյանալու, ընդդիմության հասցեին կեղտոտ սպառնալիքներ հնչեցնելու ու իր խայտառակ վարքագիծն արդարացնելու համար, հուշում է, որ դավադրության տարբերակը պետք է առնվազը չբացառել, չէ՞ որ իշխանություններին անհրաժեշտ էր մի պատրվակ՝ արցախահայությանը «սևերի» շարքին դասելու համար, և այդ պատրվակը փաստացի գտնվել է:
Նիկոլին անհրաժեշտ է նաև ընտրություններից հետո լուծել ընդդիմության հարցերը, և ակնհայտ է, որ այդ տեսանյութը կարող է և նոր բռնաճնշումների համար արդարացում դառնալ, եթե, իհարկե, այլ նոուհաուներ ՔՊ-ն չմոգոնի՝ ավելի հեռուն գնալու համար: