«Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վшռեց Ազատ գյուղում». «Կալուգացի օլիգարխը 200,000 դրամ տալիս, ուղարկում է». Փաշինյանի ելույթն ընդհատած քաղաքացուն հեռացրին տարածքից


11:52 , 19 մայիս, 2026

Tert.am-ը գրում է.

Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վառեց, տարավ վառեց Ազատ գյուղում: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Սպիտակում ասաց քաղաքացին՝ ընդհատելով Նիկոլ Փաշինյանի ելույթը:

«Հայրիկ ջան, լավ էլի: Ժողովուրդ ջան, հիմա թրենդ է դարձել, ամեն տեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք, հա՞:

Կալուգացի օլիգարխն ամեն տեղ մի 200,000 դրամից բանից տալիս, ուղարկում է, եկեք հանգիստ: Ես հրահանգում եմ ոստիկաններին և այլն, որ ով խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք, մարդիկ թող գնան իրենց գործին»,-արձագանքեց Փաշինյանը:

Նա նշեց, որ ովքեր չեն կիսում իրենց քաղաքական հայացքները, թող չգան, չխանգարեն հավաքները, ինչպես իրենք չեն խանգարում:

Մինչ Փաշինյանը հանգստության կոչ էր անում, քաղաքացիական հագուստով երիտասարդներ տարածքից հեռացրին քաղաքացուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: