Լիբիայի վարչապետին չեն առևանգել, նրան ձերբակալել են. ՆԳՆ


12:07 , 10 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Լիբիայի հեղափոխականների օպերատիվ շտաբ» ռազմական կազմակերպությունը, որը մտնում է երկրի ՆԳՆ կառույցի մեջ և մասնակցում է անվտանգության ապահովմանը, ստանձնել է վարչապետ Ալի Զեյդանի ձերբակալության պատասխանատվությունը՝ հաղորդում է RIA Novosti-ն:

«Ժամանակավոր վարչապետ Ալի Զեյդանը ձերբակալվել է մեր կողմից՝ համապատասխան Լիբիայի պատժամիջոցների մասին օրենքի՝ «Պետության և պետական անվտանգության դեմ քրեական հանցագործություններ» հոդվածով»,- ասվում է Facebook սոցիալական կայքում հրապարակված կազմակերպության հայտարարության մեջ:

Reuters գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Լիբիայի կառավարության ժամանակավոր ղեկավարի առևանգման պատասխանատվությունը ստանձնել են լիբիացի գրոհայինները: Գրոհայինները պնդում են, որ Զեյդանին ձերբակալել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունից հետո առ այն, որ Լիբիայի կառավարությունը տեղյակ է եղել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկի՝ Անաս Ալ-Լիբիի ձերբակալությունից:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Լիբիայի վարչապետին դուրս են բերել իր նստավայրից և տարել անհայտ ուղղությամբ: