ԱԽՔ Գրիգորյան Արմենը շա՜տ է կարևորում Իլհամի հանգիստ քունը
16:28 , 18 մայիս, 2026
Արցախյան շարժումը փնովելով՝ ԱԽՔ Գրիգորյան Արմենը հայտարարել է, թե հաշվի առնելով շարժման արդյունքները՝ պետք է արձանագրել, որ այն ճանապարհը, որով մեզ տարել են, սխալ է եղել:
ՔՊ-ականները, մեկը մյսւսին հերթ չտալով ու Նիկոլի հետ միասին նույն երգը երգելով, շարունակում են ամեն կերպ արժեզրկել Արցախյան շարժումը՝ շարժում, որը սկիզբ է դրել հայի ժամանակակից ինքնության. չլիներ այդ շարժումը, հայտնի չէ, թե ինչպին էր լինելու այսօր ողջ հայ ժողովուրդը, կամ Հայաստան լինելու էր, թե՝ ոչ:
ՔՊ-ականները կռիվ ունեն հենց հայկական ինքնության հետ, քանի որ այն ինքնությունն ու արժեհամակարգը, որ նրանք ունեն, ոչ մի կապ չունի հայկականության հետ: Այս առումով սրանք թուրքերին են շատ նման, որոնք լրջագույն կոմպլեքներ ունեն ու հասկանում են, որ քանի կան հայերը, իրենք չեն կարող հանգիստ քնել ու անշրջելիորեն լինել սեփական երկրի տերը: Փնովելով Արցախյան արժումն ու այն որակելով՝ մեծ սխալ՝ ՔՊ-ականները փորձում են թուրքերին հանգիստ քուն պարգևել, որպեսզի դրա դիմաց ստանան Էրդողանի լիակատար աջակցությունն ու չկորցնեն իշխանությունը:
Սխալը ոչ թե Արցախյան շարժումն էր, այլ 2018-ին տեղի ունեցածը. դրա հետևանքով է, որ այսօր չկա Արցախը, իսկ ԱԽՔ-ի փորձերը՝ սեփական քաղաքական թիմի գործած հանցանքները նման եղանակով սքողելու, պարզապես զզվելի են ու թրքաբարո: