Նիկոլը մաշվում է
13:18 , 18 մայիս, 2026
Փողոցներում Նիկոլի հետ կատարվողը բավական մեծ հույսեր է առաջացնում ու ստիպում մտածել, որ հայ հասաակությունը կամ գոնե դրա մեծ մասն արթնանում է, անում հետևություններ: Ընդ որում՝ այդ արթնացման պրոցեսը բավական արագացել է, և պետք է խոստովանել, որ դա՝ շնորհիվ նախևառաջ Նիկոլի կողմից իրականացվող քարոզարշավի. մարդկանց նյարդերին նա այլևս ազդում է, մարդիկ զզվել են այն կեղծ սրտիկնեից, որոնք նա ու իր թիմակիցները հղում են ՔՊ-ի կողմից մորթված երկրի հասարակությանն ամեն օր՝ մարդկանց դնելով վերջին տխմարի տեղ:
Քարոզարշավը դեռ մի քանի շաբաթ տևելու է, և եթե ՔՊ-ն ու դրա վարձու փիառշիկները համապատասխան հետևություներ չանեն, նոր մարտավարություն չորդեգրեն, ապա խիստ մեծ է հավանականությունը, որ արդյունքում ՔՊ-ն կարող է փաստի առաջ կանգնել, եթե, իհարկե, նույն Արևմուտքի «դաբրոյով» կոպիտ թվանկարչություն տեղի չունենա:
Որպեսզի Նիկոլը շանս չունենա, պետք է յուրաքանչյուր չափահաս քաղաքացի կատարի իր քաղաքացիական պարտքն ու գնա ընտրատեղամաս. որքան մեծ լինի մասնակցության տոկոսը, այնքան կզրոյացվի Նիկոլի վարչական ռեսուրսի էֆեկտը: