Նիկոլի ամենաանհաջող ժուռնալիստը ջանացել է հերքել ակնհայտը
16:20 , 16 մայիս, 2026
Նիկոլի ամենաանհաջող ժուռնալիստներից Հովակիմյան Վահագը, որ ՔՊ-ի թեթև ձեռամբ ԿԸՀ-ն է այսօր տնօրինում, հայտարարել է, թե պետության սոցիալական ծրագրերը չեն կարող գնահատվել որպես օգնություն, քանի որ դրանք պետության պարտավորությունն են. չեն կարող դիտարկվել նախընտրական քաղաքական պրիզմայով կամ համարվել վարչական ռեսուրսի չարաշահում:
Խոսքը, իհարկե, սոցիալական նպաստների, թոշակների և այլնի մասին է: Հարց է առաջանում՝ երբ սոցիալական նպաստները կամ նույն թոշակները բարձրացվում են մի ժամանակահատվածում, որը համարվում է նախընտրական, հատուկ պլանավորված գործողության հետ գործ չունե՞նք արդյոք: Կամ երբ Նիկոլը խոսում է վարորդական իրավունքի վերականգնման հեշտացված կարգ մտցնելու մասին իր քարոզարշավում, դա վարչական ռեսուրսի կիրառում չէ՞ և այսպես շարունակ: Բայց խնդիրն այստեղ նույնիսկ իրավական ձևակերպումների մեջ չէ, այլ բարոյականության. եթե իշխանությունն իսկապես համոզված է, որ սոցիալական ծրագրերը պետության բնականոն պարտականություններն են, ապա ինչո՞ւ են այդ ծրագրերն ավելի մարդասիրական դառնում հատկապես նախընտրական շրջանում: Դե թող թոշակներն ու նպաստները Նիկոլը 2024-ին կամ 23-ին բարձրացներ, թող 25-ին 10000-ով թշակն ավելացներ, թե՞ խնդիր էր դրված՝ այնպիսի մի ժամանակահատված ընտրելու, որ հնարավոր լիներ հանրային դրական արձագանքի քաղաքական կապիտալիզացիան առավելագույն էֆեկտիվությամբ կյանքի կոչել, որ միամիտ մարդիկ բարձրացված թոշակների կամ նպաստների տպավորության տակ մնան ու Նիկոլին վերարտադրեն:
Վահագը, իհարկե, չէր կարող ճշմարտության մասին բարբառել ու Նիկոլին մատնել. նրա առաքելությունն այլ է՝ թվանկարչությունը: