Ուշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
00:12 , 16 մայիս, 2026
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ուշուի Աշխարհի գավաթի խաղարկություններում:
Չինաստանում կայացած աշխարհի գավաթի 11-րդ խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Բաղրյանը դարձել է արծաթե մեդալակիր: Հայ մարզիկը մրցավայր էր մեկնել անձնական մարզիչ Վարդգես Մանասյանի գլխավորությամբ։
Բաղրյանը 2025 թվականին միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն մարզիկ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուշուի Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները 27 մեդալ էին նվաճել Եվրոպայի առաջնությունում։