«Բառիգը» չի կարողացել քողարկել յուր սրտի անհուն կսկիծը


16:13 , 15 մայիս, 2026
Հայտարարելով, թե ՔՊ-ն լուծել է Հայաստանի սահմանների անձեռնմխելիության հարցը՝ ՔՊ-ական «Բառիգը» ընդդիմությանը մեղադրել է որոշ կենտրոններից ուղարկված լինելու ու մինչև 2018-ի իրողություններին վերադառնալու նպատակ ունենալու համար:
 
Հիրավի աբսուրդային է հնչում Հովհաննիսյան Արթուրի՝ ՀՀ սամանների անձեռնմխելիության մասին հայտարարությունը՝ նկատի ունենալով այն փաստը, որ ՀՀ-ից հարյուրավոր քառակուսի կիլոմտետրեր Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել: Հարց է առաջանում՝ եթե ՔՊ-ն լուծել է սահմանների անձեռնմխելիության թեման, ապա ինչո՞ւ են ասկյարները դեռ իրենց տեղում, ինչո՞ւ գրավված տարածքներից չեն հեռանում:
 
Մյուս կողմից՝ նկատվում է «Բառիգի» սրտի կսկիծը, երբ խոսում է ընդդիմության՝ նախահեղափոխական իրողություներին վերադառնալու նպատակների մասին՝ մի շրջան, երբ ինքն ու իր կուսակից ընկներներրի հիմնական մասը տառացիորեն ոչնչություն էին ու ասֆալտ էին լիզում փողոցներում, որ սեփական տերերին դուր գան: Այսինքն՝ ՔՊ-ականների համար 2018-ից առաջ եղած իրողություններին վերադարձի հնարավորությունն էականորեն շոշափում է նաև ո անձնական շահերի տիրույթը, և հարցը միայն ռազմաքաղաքական կամ աշխարհաքաղաքական իրողություններով չէ, որ  ավարտվում է՝ չնայած, բնկանաբար, հենց այդ իրողություններին վերադարձը կանխելն է  նախևառաջ Նիկոլի իշխանության ու բառիգների քայքայիչ առաքելության  իմաստը: