Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ-ոքին


11:08 , 10 հոկտեմբեր, 2013

Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ-ոքինPanorama.am-ը գրում է.

Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» 6-րդ խաղարկության եզրափակչի («Շախմատային վարպետներ») 3-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Մայքլ Ադամսի հետ: Հայ գրոսմայստերն այժմ իր ակտիվում 3 միավոր ունի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Մայքլ Ադամսը 5 միավորով առաջատարն է:

Մյուս պարտիայում Մաքսիմ Վաշիե-Լագրավը պարտության մատնեց Շահրիյար Մամեդյարովին և, իր միավորների քանակը հասցնելով 4-ի, բարձրացավ երկրորդ հորիզոնական:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ