Նիկոլը վախենում է հունիսի 7-ի ընտրությունների մասին ասել ամբողջ ճշմարտությունը


16:54 , 14 մայիս, 2026
Նիկոլը պնդել է, թե այս ընտրությունները չունեն որևիցե աշխարհաքաղաքական ենթատեքստ. Հայաաստանը վարում է բալանսավորման քաղաքականություն: Դեռ ավելին՝ մի պատմություն է պատմնել, թե ինչպես են իրեն ՌԴ-ում փորձել մեղադրել Մոսկվայի շահերին հակառակ ԵՄ-ի հետ մերձենալու համար, ինչին ի պատասխան Նիկոլը խնդրել է մեկ օրինակ բերել՝ այդ մեղադրանքները հաստատող, սակայն տիրել է լռություն:
 
Բայց մի՞թե Նիկոլը չի լսում ՌԴ-ից հնչող հայտարարությունները, երբ ոչ միայն Պուտինը, այլև ասենք Զյուգանովն ու մյուս խորհրադարանականներն են  հստակորեն սպառնում. հայտարարում են, որ Նիկոլի մուտքը պետք է ՌԴ արգելվի՝  անկախ նույնիսկ նրանից, թե նա կընտրվի, թե կմերժվի: Դրանից առաջ էլ, ինչպես հայտնի է, Պուտինը կոչ էր արել Երևանին կողմնորոշվել՝ ակնարկելով Ուկրաինայի մասին ու այդպսիով հասկացնելով, որ այս ընտրություններն ունեն հենց աշխարհաքաղաքական նշանակություն. «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունն իրեն սպառել է: Կամ եթե ընտրությունները չունեն աշխարհաքաղաքական նշանակություն, եվրոպացի առաջնորդներն իԻնչ էին օրեր առաջ շինում Հայատանում, ինչո՞ւ էին Զելենսկիին բերել այստեղ, ինչո՞ւ էր Մակրոնն անում կասկածելի հայտարարություններ:
 
Ակնհայտ է, որ 2026-ը առնվազն աշխարհաքաղաքական բևեռների կողմից ընկալվում է որպես յուրատեսակ ջրբաժան, իսկ Նիկոլն այդ  փաստը մերժում է՝ զգուշանալով հանրային բացասական ռեակիցայից. եթե ասի՝ ՔՊ-ի հաղթանակի դեպքում Հայաստանի առաջ ՌԴ-ն փակելու է իր ցամաքային սահմանը, տնտեսական անհաղթահարելի դժվարություններ են առաջ գալու, ապա շաը քչերն այդ քաղաքական ուժին ձայն կտան՝ հաշվի առնելով Հայաստան-Ռուսատան կապերն ու մեր ունեցած կախվածությունը: Հետևաբար՝ Նիկոլը նախընտրում է կրկին խաբել հասարակությանը, քանի որ բացի իր իշխանության պահպանումից նա այս արևի տակ ուրի ոչ մի նպատակ չունի: