10:47 , 10 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին առևանգել են անհայտ զինված անձինք Տրիպոլիի հյուրանոցներից մեկից:
Դեպքի մանրամասները դեռևս անհայտ են, սակայն Corinthia հյուրանոցի անվտանգության աշխատակիցները տեսել են, թե ինչպես են վարչապետին հյուրանոցից դուրս հանել բռնի ուժով, հայտնում է РИА Новости-ն:
Երկրի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այդ դեպքը:
Միևնույն ժամանակ РИА Новости-ն՝ հղում կատարելով Ալ Ջազիրային հայտնում է, որ Լիբիայի Գլխավոր դատախազությունն է կարգադրել ձերբակալել վարչապետին: Մեղադրանքները կապված են պետական անվտանգության հետ, իսկ ձերբակալությունն իրականացրել է երկրի ներքին գործերի նախարարությունը: