17:22 , 13 մայիս, 2026
Այս օրերին մարդկանց գլուխն արդուկող Նիկոլը, որ կարծես թե իր քարոզարշավում չի շոշափում եկեղեցու հարցը, իրականում տակից նախապատրաստություններ է տեսնում՝ վերարտադրվելու դեպքում Ալլահշուքյուրին հաճոյանալու. «գործ են կարում» Մայր Աթոռի դեմ. իբր ՀԱԵ իրավասու անձինք Ավետարանի վրայից, կաթողիկոսների վեղարներից և թագերից հանել են թանկարժեք քարերն ու փոխարինել կեղծերով, իսկ Մայր Աթոռում առկա գեղանկարները փոխարինել բարձրորակ ընդօրինակներով՝ բնօրինակները վաճառելով Եվրոպայում:
Հասկանալով, որ Կաթողիկոսի «երեխայի» թեման հանրային բավարար ռեզոնանս չառաջացրեց ու, ըստ էության, չլեգիտիմացրեց եկեղեցու դեմ իշխանությունների քայլերը՝ Նիկոլը որոշել է դիմել իր սիրելի հնարքին. թալանչի է հռչակվելու եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը, իսկ եկեղեցու դեմ վերահաս հալածանքները որակվելու են որպես «թալանչիների» դեմ պայքար՝ արդար պայքար: ՔՊ-ում կարծում են, որ եթե 2018-ին կարողացան նմանբովանդակ քարոզչությամբ մարդկանց հիմարի տեղ դնել ու իշխանությունը վեցնել, կկարողանան և այժմ լեգիտիմացնել թշնամու պատվերով եկեղեցու դեմ հալածանքները՝ հատկապես որ եկեղեցին «բարեփոխելու» վերաբերյալ կետ ՔՊ-ական նախընտրական ծրագրում ևս կա:
Նիկոլ ընտրողը պետք է իմանա, որ ընտրելով ՔՊ-ին՝ կամա-ակամա դառնալու է եկեղեցու դեմ վերահաս հալածանքների մասնակից՝ չունենալով որևիցե արդարացում: