Լուլուն, փաստորեն,դեռ չի հասկացել, թե կոնկրետ ինչի համար են իրենց մեղադրում


09:14 , 13 մայիս, 2026
Նկատառմանը, որ ընդդիմությունն առաջ է մղում «ՔՊ=պատերազմ» բանաձևի վրա հիմնված տրամաբանությունը՝ ելնելով պակտիկայից, Լուլուն արձագանքել է՝ ափերից դուրս գալով.«Այսինքն՝ մենք միակ իշխանությունն ենք, որի օրոք պատերա՞զմ է եղել ՀՀ-ում: 90-ականներին պատերազմ չի եղել, 2016-ին պատերզմ չի եղել… ինչ-որ չափ կա, ինչ-որ սահման կա, որից այնկողմ չի կարելի անցնել»:
 
Թվում է՝ Լուլուն սխալ բան չի ասում. ո՞ւր էր Նիկոլը, երբ ասենք Կոմանդոսն ու մյուսները պատերազմում Շուշի էին ազատագրում: Բայց դա միայն թվում է. պատերազմ էլ կա, պատերազմ էլ, իսկ խոսքն այս դեպքում կործանարար պատերաքմի, այլ ոչ թե հաղթարշավի մասին. թե՛ 90-ականների պատերազմը, թե՛ 2016-ի 4-օրյայի արդյունքը եղավ այն, որ մի դեպքում Հայաստանը դե ֆակտո դարձավ 42000քկմ-անոց երկիր, մյուս դեպքում ձեռք բերեցինք դիվանագիտական հաղթանակ՝ թուրքերին ու աշխարհին հասկացնելով, որ պատրաստ ենք մինչև վերջ պաշտպանել հայկական շահը:
 
Ի՞նչ տվեց արհեստածին 44-օրյան: Ոչ թե տվեց, այլ խկեղ. Խլեց հազարավոր երիրասարդների կյանքեր, խլեց հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը, դրանից երեք տարի անց ֆիզիկապես ոչնչացվեց հայկական Արցախն ու հայաթափվեց տարածքը, հիմք դրվեց «Արևմտյան Ադրբեջանի» շինարարությանն, ու Քըլըչը դարձավ Հայաստանի տանուտեր:  Լուլուներին դատապարտում են ոչ այնքան պատերազմի, որքան դրա վերջնարդյունքի համար. Նիկոլը գնաց արկածախնդրության, որ գիտակցաբար զոհաբերի Արցախն ու պահի իր իշխանությունը՝ջուր լցնելով հայ ժողովրդի կենսական շահերին հակառակ շահեր հետապնդող ուժերի ջրաղացին: