Նիկոլը «Եվ այդ մեկ մարդը դու ես»-ի նոր ռեկորդ է սահմանել
15:06 , 12 մայիս, 2026
Հայտարարելով, թե ընդդիմությունը չի հասկանում՝ ուր է հայտնվել և ինչպիսին է պրոցեսի էությունը՝ Եղեգնաձորում Նիկոլը «Եվ այդ մեկ մարդը դու ես»-ի նոր ռեկորդ է սահմանել. վստահեցնելով, թե ՀՀ վարչապետի ով լինելու հարցը կախված է ՀՀ քաղաքացիներից ամեն մեկից միայն՝ 1 րոպե 14 վայրկյան անընդմեջ բեմից բղավել է այդ նախադասությունը՝ ցուցաբերելով հիստերիկին բնորոշ վարք: Բանը հասել է նրան, որ ՔՊ-ական թիմակիցները սկսել են իրար նայել ու ծափահարություննրով Նիկոլին այդ վիճակից հետ բերելու փորձեր անել, սթափեցնել:
Նիկոլն ակնհայտորեն հոգեկան շեղվածություն ունի. կորցնում է ինքնատիրապետումը, ընկնում էքստազի մեջ, խելագարին բնորոշ հակումներ է դրսևորում, ինչն էլ առաջին պլան է մղում այն՝ հայ ժողովրդի համար այլևս ճակատագրական արժեք ձեռք բեած հարցը, թե արդյոք գործ չունենք իրական շիզոֆրենիկի հետ. նույնիսկ ամենահայտնի պոպուլիստները երբեք նման անհավասարակշիռ վարք չեն դրսևորել, անգամ թերևս տխրահռչակ Հիտլերը նման բաներ չի արել:
Նիկոլի հոգեկան հավասարակշության հարցը ձեռք է բերել այլևս ազգային անվտանգությանը սպառնացող մասշտաբներ՝հատկապես հաշվի առնելով մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերների մասշտաբները, ինչը նշանակում է, որ այս խնդրով պետք է զբաղվի կոնկրետ ԱԱԾ-ն, եթե, իհարկե, համարձակվի, քանի որ հայտնի է, որ հոգեկան խնդրներ ունեցողներին բժշկական հետազության տանելը հաճախ բավական բարդ է լինում. նրանք է՛լ ավելի են դիվոտում՝ լսելով բժշկի գնալու վերաբերյալ որևէ առաջարկություն: