10:12 , 10 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը ներկա դրությամբ 28-խաղյա արդյունավետության շարքում է, հայտնում է «Մարկա» պարբերականը:
Վերջին անգամ, «Ֆուրիա Ռոխան» առանց գոլի է հեռացել խաղադաշտից 2006 թվականի նոյեմբերին, սեփական հարկի տակ զիջելով Ռումինիայի հավաքականին, որը հաղթել է Չիպրիան Մարիկայի խփած միակ գոլի շնորհիվ:
Հետաքրքիր է, որ Պիրենեյյան թերակղցու ազգային թիմը հաղթել է նշյալ 28 հանդիպումներից 26-ում, իսկ մյուս երկու մրցավեճերի դեպքում, որոնցում իսպանացիներն աչքի են ընկել գոլով, սակայն գրանցվել է ոչ-ոքի արդյունք՝ եղել է ԱԱ-2014-ի որակավորման փուլի շրջանակում Ֆրանսիայի և Ֆինլանդիայի դեմ խաղերում (երկու դեպքում էլ՝ 1:1): Առջևում Դել Բոսկեի սաները երկու տնային հանդիպում ունեն Բելառուսի և Վրաստանի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ